Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ում ուսանողները դասադուլ են անելու՝ բուհական ծրագրերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի դեմ. «Հրապարակ»

06 Նոյեմբեր, 2019 08:20
ԵՊՀ-ում ուսանողները դասադուլ են անելու՝ բուհական ծրագրերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի դեմ. «Հրապարակ»

«Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անելու՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ։ ԵՊՀ-ում չբացառեցին, որ դասադուլին գործադուլով կմիանան նաև դասախոսները, որոնցից մի քանիսն ակցիայի կազմակերպիչների շարքում են։

Հիշեցնենք, որ Կրթության նախարարությունը որոշել է, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինելու:

Սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի: Օրինագծի նախնական քննարկումները բուհերում մեծ դիմադրություն են առաջացրել, իսկ երբ սկսվեն հանրային բաց քննարկումները, հայտնի չէ, թե ինչ կկատարվի։ Հատկապես մեծ դժգոհություն է կուտակվել ոչ մասնագիտական բուհերի Հայոց լեզվի և Պատմության ամբիոններում, որոնք, ըստ ամենայնի, կփակվեն, և մարդիկ գործազուրկ կդառնան։ Նրանց հատկապես զայրացրել է նախարարի հայտարարությունը, թե ընդամենը մի 300 մարդու մասին է խոսքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին