Կարևոր իրադարձություններ

Շենգավիթի ոստիկանները մեքենաներից կատարված 30-ից ավելի գողության դեպք են բացահայտել

05 Նոյեմբեր, 2019 22:37
Շենգավիթի ոստիկանները մեքենաներից կատարված 30-ից ավելի գողության դեպք են բացահայտել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 2-ին բերման են ենթարկել  մի քանի երիտասարդի․ կասկածանքը՝ գողություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հետախուզական միջոցառումների շնորհիվ Շենգավիթի ոստիկանները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ նրանք մեքենաներից գողություններ են արել։ Երիտասարդները խոստովանել են, որ մայիսից նոյեմբեր ժամանակահատվածում Շենգավիթ վարչական շրջանում ավտոմեքենաներից կատարել են 30-ից ավելի  գողություն․ կոտրել են մեքենաների ապակիներն ու սրահից հափշտակել ինչ պատահի, հիմնականում՝ դրամապանակ։ 

«Գողացված իրերը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին