Կարևոր իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ՀՀ հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է

05 Նոյեմբեր, 2019 20:38
Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ՀՀ հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը, ավելի լուրջ է, քան ենթադրվում էր: Նա դեռ չի վերադառնա մարզադաշտ, ու վերականգնումը երկար է տևելու:

Իտալական կայքերը հաղորդում են, որ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա մոտ քսան օրից` նոյեմբերի 24-ին «Բրեշիայի» դեմ կայանալիք հանդիպմանը:

Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կխաղա Հունաստանի, իսկ նոյեմբերի 18-ին` Իտալիայի հավաքականների հետ:Մխիթարյանի՝ Հայաստանի առաջիկա խաղերին մանակցելը հարցական է.

Հիշեցնենք, որ Մխիթարյանն աճուկի վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին «Լեչե»-ի հետ խաղում։ Սկզբում նշվում էր, որ Մխիթարյանը բաց կթողնի 3 շաբաթ, սակայն արդեն 5 շաբաթ  է անցել, իսկ Մխիթարյանը դեռ լիովին չի ապաքինվել և մարզվում է թիմից առանձին։

 

Լրահոս

Դիտել ավելին