Կարևոր իրադարձություններ

Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին

05 Նոյեմբեր, 2019 18:23
Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմին ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին: Շնորհավորելով գեներալ Գաբրիելյանին նշանակման կապակցությամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը իր անցած ճանապարհով և փորձառությամբ իրավմամբ արժանի է զբաղեցնելու Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը:

Ֆելիքս Ցոլակյանը նորանշանակ տնօրենին հորդորել է հատկապես ուշադրության կենտրոնում պահել ծառայության կազմակերպման և կարգապահության հետ կապված հարցերը:

ԱԻ նախարարը Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին մաղթել է խաղաղ և արդյունավետ աշխատանք:

 

Լրահոս

Դիտել ավելին