Կարևոր իրադարձություններ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը

05 Նոյեմբեր, 2019 17:57
ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Armtimes.com-ի տեղեկություններով՝ նրան նշանակելու որոշումը կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ դեմ գնալով ֆեդերացիայի որոշ անդամների կարծիքներին:

Ըստ տեղեկությունների՝ Գրիգորյանը «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբի սեթականատեր Ջեւան Չելոյանցի ու «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի թեկնածուն է: Ըստ մեր աղբյուրների՝ Վանեցյանը նշանակումն արել է նրանց հորդորով, որոշմանը դեմ են եղել ինչպես ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, այնպես էլ ՀՖՖ տեխնիկական տնօրեն, իսպանացի ճանաչված մասնագետ Խինես Մելենդեսը, իսկ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ քննարկում չի եղել:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին