Կարևոր իրադարձություններ

Ի՞նչն էր խանգարում, որ մարդասպաններին, մեքենա վառողներին գտնեն, բերեն. Սարգիս Քլոյան

05 Նոյեմբեր, 2019 17:15
Ի՞նչն էր խանգարում, որ մարդասպաններին, մեքենա վառողներին գտնեն, բերեն. Սարգիս Քլոյան

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստին կարճ ելույթ ունեցավ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Նա հիշեցրեց, որ 2008թ. Սերժ Սարգսյանն ասել էր, որ ունեն տեսախցիկներ, որոնք ֆիքսել են, թե ովքեր են արյունալի իրադարձությունների ժամանակ վառել մեքենաները, մարդկանց սպանել և խանութներ թալանել․

«Ինչո՞ւ չեն այս տեսագրությունները գտնում բերում և ցույց տալիս այդ մարդկանց»,- ասաց նա։

Քլոյանը հավելեց, որ որ միանում է Դատախազությանը և դեմ է Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելուն:

 

Լրահոս

Դիտել ավելին