Կարևոր իրադարձություններ

Լայմա Վայկուլեն Երևանում հանդես է գալու բացառիկ մենահամերգով

05 Նոյեմբեր, 2019 14:59
Լայմա Վայկուլեն Երևանում հանդես է գալու բացառիկ մենահամերգով

23 տարի անց․ երկար սպասված մենահամերգ Երևանում՝ «Դվին» մյուզիք հոլի շքեղ բեմում, անկրկնելի Լայմա Վայկուլեն հանդես է գալու բացառիկ մենահամերգով։

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 20։00-ին, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Լայմա Վայկուլեի ստեղծագործական ինքնատիպ ոճն ու ճաշակը։

Համերգը տեղի է ունենալու Լատվիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ՝ Հայաստանում Լատվիայի հյուպատոսության աջակցությամբ։  

Եկե՛ք միասին տոնենք այս հիշարժան օրը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին