Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,48
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

Կալիֆոռնիայում ձերբակալվել է փողոցային հայկական խմբավորման պարագլուխը

05 Նոյեմբեր, 2019 14:52
Կալիֆոռնիայում ձերբակալվել է փողոցային հայկական խմբավորման պարագլուխը

Փողոցային հայկական խմբավորման լիդերներից մեկը, երկուշաբթի օրը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման ՝ բազմաթիվ ռեկետային հանցագործությունների համար, այդ թվում ՝ դեբետային քարտերից, ավելի քան, 1 միլիոն դոլարի գողություն կատարելու համար:

44-ամյա Մհեր (Մայք) Դարբինյանին դատավոր Ռ. Գարի Կլաուսների կողմից կարգադրվել է նաև վճարել իր գործողությունների արդյունքում ֆինանսական հաստատություններին պատճառած վնասի մի մասը, ավելի քան` 170 հազար դոլար:

Դարբինյանը «Հայկական ուժ»  խմբավորման առաջնորդն էր: Այդ հանցավոր խումբը գործում էր բանկային խարդախությունների բարդ սխեմայի հիման վրա՝ օգտագործելով միջնորդներ՝ հարյուր հազարավոր դոլարներ պահելու և կանխիկացնելու համար: Նախկինում Դարբինյանը նաև մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով այն բանից հետո, երբ տարիներ առաջ դատապարտվել էր՝ դեբետային քարտերի հետ կատարված ֆինանսական մախինացիաների համար: Դատարանի վճռից հետո, ըստ ամենայնի, կքննարկվի Դարբինյանին Հայաստան արտահանձնելու հարցը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին