Կարևոր իրադարձություններ

Զորավար Անդրանիկի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

05 Նոյեմբեր, 2019 13:56
Զորավար Անդրանիկի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 17։27-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Ռոբերտ Պ.-ի (ծնված 1940 թ.) դին:

 

Լրահոս

Դիտել ավելին