Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524
    532

  • RUB

    7,38
    7,58

Կարևոր իրադարձություններ

 

Զինծառայող Էրիկ Հարությունյանը հրազենային վնասվածք է ստացել կզակի շրջանում

05 Նոյեմբեր, 2019 10:23
Զինծառայող Էրիկ Հարությունյանը հրազենային վնասվածք է ստացել կզակի շրջանում

Նոյեմբերի 4-ին, ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

ՊՆ-ից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, Էրիկ Հարությունյանը 19 տարեկան էր: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին