Կարևոր իրադարձություններ

Վեհափառի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագներն արդեն 1 տարի է՝ տեղի են ունենում Սբ Գայանե եկեղեցում. «Հրապարակ»

05 Նոյեմբեր, 2019 08:46
Վեհափառի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագներն արդեն 1 տարի է՝ տեղի են ունենում Սբ Գայանե եկեղեցում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վեհափառի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագներն արդեն 1 տարի է՝ տեղի են ունենում Սբ Գայանե եկեղեցում. Մայր տաճարը վերանորոգվում է։ Պատարագն այս անգամ համընկել էր Վեհափառի 20-ամյա գահակալությանը եւ Բարձրագույն հոգեւոր ժողովին։

Այնտեղ էին բոլոր թեմերի առաջնորդները, այդ թվում` Արցախի թեմի, Վատիկանում կաթողիկոսի ներկայացուցիչը: Իշխանությունից ոչ ոք չկար:

Հարցին, թե որեւէ միջոցառում նախատեսվա՞ծ է, Գեւորգյան ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետն ասաց․ «Միաբանության սիրո ճաշ կլինի»: Իշխանություններից ներկաներ չե՞ն լինի։ «Ոչ»:  Մեզ ասացին նաեւ. «Եկող տարի աշնանը կանցկացվի Ազգային եկեղեցական ժողով, կլինի եպիսկոպոսական ձեռնադրություն, կնշենք նաեւ այդ տարեդարձը»: Բայց դա կլինի ոչ թե 20-րդ, այլ 21-րդ տարին։ «Ոչինչ, ոչինչ, էդպես էլ է լինում»,- ասացին եպիսկոպոսները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին