Կարևոր իրադարձություններ

Արմավիրում 56-ամյա տղամարդը ոստիկաններին ասել է, որ հարևան գյուղի բնակիչը կրակել է իր դեմքին

04 Նոյեմբեր, 2019 22:16
Արմավիրում 56-ամյա տղամարդը ոստիկաններին ասել է, որ հարևան գյուղի բնակիչը կրակել է իր դեմքին

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 22։00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել նույն մարզի բնակիչ՝ 56-ամյա Ցոլակ Եղիազարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 67-ամյա Հուտո Ալոյանը իր տան բակում իր հետ խոսակցության ժամանակ ատրճանակով կրակել է իր դեմքին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ց. Եղիազարյանը ոստիկաններին հայտնել է, որ կրակոցի հետևանքով ինքը շշմել և մի պահ կորցրել է տեսողությունը։

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները կարճ ժամանակում հայտնաբերել են Հ. Ալոյանին, ով հրավիրվել է ոստիկանության Արմավիրի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և ներկայացրել «Զորակի» տիպի գազային ատրճանակը։

Ատրճանակն առգրավվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին