Հայազգի Էրիկ Սարգսյանն է, որ իրավունք է ստացել Վրաստանը ներկայացնելու Ֆրանսիայում անցկացվող Bocuse d’Or խոհարարական մրցույթին: Այդ մասին հայտնել է Bocuse d’Or Georgia-ն:
Վրաստանից ազգային ընտրության հաղթող Էրիկ Սարգսյանը 2020 թվականի մայիսի 28-29-ին Տալինում կմասնակցի Bocuse d’Or Europe- ի մայրցամաքային առաջնությանը:
Bocuse d’Or-ի մրցույթը հիմնադրվել է Ֆրանսիայում 1987-ին և մինչ օրս գուրմանների և մասնագետների համար աշխարհում ամենակարևոր իրադարձություններից մեկն է: 30 տարի անընդմեջ մրցույթը թելադրում էր գաստրոնոմիկ աշխարհում առկա տենդենցները և տարբեր երկրներից խոհարարներին հնարավորություն էր տալիս ցույց տալ իրենց հմտությունները՝ արտացոլել տեղական խոհանոցի ավանդույթները և շահել Bocuse d’Or- ի գլխավոր մրցանակը:
Մրցույթը տեղի է ունենում Ֆրանսիայի Լիոն քաղաքում երկու տարին մեկ անգամ և կրում է XX դարի ամենահայտնի խոհարարներից մեկի ՝ ֆրանսիացի Պոլ Բոկուսեի անունը: