Կարևոր իրադարձություններ

140.000 տուն մնացել է առանց էլեկտրականության, կան զոհեր. ամենահզոր փոթորիկը հասել է Արևմտյան Եվրոպայի ափեր

04 Նոյեմբեր, 2019 21:02
140.000 տուն մնացել է առանց էլեկտրականության, կան զոհեր. ամենահզոր փոթորիկը հասել է Արևմտյան Եվրոպայի ափեր

Արևմտյան Եվրոպայի ափերին հասել է Ամելի ամենահզոր փոթորիկը: Այդ մասին հայտնում է BFMTV– ն:

Հրապարակման համաձայն՝ քամու պոռթկումները հասնում են 163 կմ/ժ-ի: Փոթորկի պատճառով շուրջ 140․000 տուն մնացել է առանց էլեկտրականության: Բացի այդ, տրանսպորտային կապը խաթարված է, ծառերն ընկնում են մայրուղիներում և երկաթուղիներում:

Euronews-ի փոխանցմամբ ՝ փոթորիկը հարվածել է նաև Իտալիային և Իսպանիային: Մայորկայի 37-ամյա բնակիչը մահացել է, երբ քայլելիս է եղել քաղաքային զբոսայգում: Նրան հարվածել էր ընկնող արմավենին: Իտալական Լիգուրիա մարզում ափերից դուրս է եկել Վարա գետը:

«Այստեղ երբևէ այդպիսի ջրհեղեղ չի եղել: Նույնիսկ 2011-ին գետի ջրի մակարդակը այդքան չի բարձրացել: Այն հեղեղել է ճանապարհը, բոլոր այս տները: Ես օգնում եմ մարդկանց տարհանել»,- ասում է Սեստա Գոդանոյի քաղաքապետ Մարկո Տրավերսոնը:

Նաև Սան Պիետրո քաղաքում 60 մարդ կտրվել է արտաքին աշխարհից այն բանից հետո, երբ սողանքը քանդել է ճանապարհը:

 

Լրահոս

Դիտել ավելին