Կարևոր իրադարձություններ

Թուրքիային մատակարարվող S-400-ների երկրորդ խմբաքանակի ժամկետները կարող են փոփոխվել

04 Նոյեմբեր, 2019 20:47
Թուրքիային մատակարարվող S-400-ների երկրորդ խմբաքանակի ժամկետները կարող են փոփոխվել

Ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը կարող է տեղի ունենալ միայն 2020թ-վերջում. գրում է ermenihaber-ը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը՝ հավելելով, որ երկրորդ խմբաքանակի մատակարարման հետ մեկտեղ, ըստ ռուս-թուրքական պայմանագրի, նախատեսվում է նաև S-400-ների համատեղ արտադրություն։ 

Թուրք պաշտոնյայի խոսքերով, Թուրքիան ցանկանում է, որ ռուսական կողմը կիսվի S-400-ների տեխնոլոգիաներով թուրքական կողմի հետ։ Ըստ Դեմիրի՝ դրա վերաբերյալ համապատասխան պահանջ է ներկայացվել ռուսական կողմին։ Դեմիրը նշել է, որ պայմանագրում առկա համատեղ արտադրության վերաբերյալ կետի պատճառով երկրորդ խմբաքանակի մատակարարման գործընթացը կարող է ավելի ուշ տեղի ունենալ։

Նա նաև նշել է, որ  Թուրքիայում S-400-ների որոշ պահեստամասերի արտադրելու նպատակով ռուսական կողմի հետ շարունակվում են բանակցությունները։ Հիշեցնենք, որ 2019թ. հունիսի 12-ից մինչև օգոստոսի 27-ը ընկած ժամանակահատվածում ռուսները ավարտեցին ռուսական ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը մատակարումը Թուրքիային։ Ռուս-թուրքական գործարքը մեծ լարվածություն էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։



 

Լրահոս

Դիտել ավելին