Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ տնային պայմաններում խնամքի ծառայություններ կմատուցվեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 50 անձանց

04 Նոյեմբեր, 2019 18:23
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Առաջին անգամ տնային պայմաններում խնամքի ծառայություններ կմատուցվեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 50 անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հաջորդ տարի նախատեսում է ընդլայնել տարեցներին և հաշմանդամություն ունեցող մեծահասակներին տրամադրվող տնային խնամքի և ցերեկային հոգածության ծառայությունները.

«2019-ի հետ համեմատած 2020 թվականին շուրջ 500 մարդ ավելի կընդգրկվի մեր ծրագրերում։

Առաջին անգամ տնային պայմաններում խնամքի ծառայություններ կմատուցվեն նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 50 անձանց։ Ի տարբերություն նախորդ տարիների, 2020-ին նախարարությունը մտադիր է ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերում»,- գրել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին