Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Նոր Նորքում․ կասկածյալը ձերբակալվել է

04 Նոյեմբեր, 2019 17:19
Կրակոցներ Նոր Նորքում․ կասկածյալը ձերբակալվել է

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21․50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է հաղորդում ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգված տանող ճանապարհին կրակոցներ են հնչել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ահազանգին արագ արձագանքած բաժնի օպերատիվ խումբն ու վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկանները հենց դեպքի վայրից բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ Հունան Ավետիսյան փողոցում մի խումբ երիտասարդներ վիճել են ու հարվածել իրար։ Այդ ընթացքում միջադեպի մասնակիցներից 23-ամյա մի երիտասարդ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է օդ։ Նա դեպքի վայրից բերման ենթարկվածների թվում է։

Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում 23-ամյա երիտասարդը որպես կասկածյալ ձերբակալվել է։ Դեպքից ժամեր անց ձերբակալվածի ծանոթներից մեկը իրավապահներին է ներկայացրել ատրճանակը, որով կրակոցներ են արձակվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին