Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    568
    580

  • RUB

    6,44
    6,74

Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում չարագործները թալանել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված եկեղեցին

04 Նոյեմբեր, 2019 16:51
Ֆրանսիայում չարագործները թալանել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված եկեղեցին

Ֆրանսիական Օլորեն-Սենթ-Մարի քաղաքում անհայտ անձինք կոտրել են Սենթ-Մարի եկեղեցու դուռը և գողություն կատարել: Ի դեպ, եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնում է Republique des Pyrenees-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը:

Չարագործները մեքենայի հետնամասին ամրակցել են փայտի մեծ կտոր, որպեսզի հեշտ լինի կոտրել դուռը, որը թվագրվում է միջնադարին: Այն բանից հետո, երբ նրանց հաջողվել է կոտրել դուռը, կատարել են իրենց «սև» գործը: Նրանք գողացել են ոսկյա զարդեր, կոտրել ու փչացրել են գույքը:

Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին