Կարևոր իրադարձություններ

Անձնական խուզարկությամբ՝ տղամարդու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

04 Նոյեմբեր, 2019 16:41
Անձնական խուզարկությամբ՝ տղամարդու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Նոյեմբերի 3-ին, ժամը 12․30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Մրգավան գյուղի 55-ամյա մի բնակչի։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման չորացված մանրացված զանգվածով փաթեթ և «Էնալապրիլ-Հ» գրառմամբ տուփով 5 դեղահաբ։ Տղամարդը հայտնել է, որ կանեփանման զանգվածը թմրամիջոց է, որը ինքն է քաղել դաշտում վայրաճած կանեփի բույսից՝ անձնական օգտագործման համար։

Հայտնաբերվածը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար։
Նախապատրաստվում են նյութեր։

 

Լրահոս

Դիտել ավելին