Կարևոր իրադարձություններ

Մեկ-մեկ ցանկացել եմ գլուխս բռնել և փախչել գավառականությունից. Արայիկ Հարությունյան

04 Նոյեմբեր, 2019 15:50
Մեկ-մեկ ցանկացել եմ գլուխս բռնել և փախչել գավառականությունից. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ արվեստի գործիչներին պետք է նաև սխալվելու հնարավորություն տալ, ինչը ենթադրում է նաև շտկումներ: Ըստ նրա՝ դրանից շահում է արվեստը, մշակույթը

«Գնացել եմ մեր կողմից ֆինանսավորվող բեմադրություններ դիտելու, հիմա չեմ ուզում անուններ տալ, բայց մեկ-մեկ ցանկացել եմ գլուխս բռնել և փախչել այն գավառականությունից, որ եղել է այդ բեմադրության ժամանակ: Մեր հետևություններն անում ենք, չենք ուզում վնասել այդ թատրոններին, շտկումներ անելով՝ ուզում ենք առաջ գնալ: Սա մշտական գործընթաց է»,- ասաց Հարությունյանը:

Միաժամանակ, նա շեշտեց, որ արվեստում անհնար է վերացնել սուբյեկտիվիզմը:

«Պետք է ֆիքսենք, որ արվեստը 1+1 մաթեմատիկա չէ»,- հավելեց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին