Կարևոր իրադարձություններ

6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին բուժզննումն է անցնում, նա այս շաբաթ ընտանիքի հետ կմեկնի երկրից

04 Նոյեմբեր, 2019 15:33
6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին բուժզննումն է անցնում, նա այս շաբաթ ընտանիքի հետ կմեկնի երկրից

Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: 

«Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր:

Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է, Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից:

Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոսեցը կարելի է համարել ավարտված:

Ծնողների անունից ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Շնորհակալություն նաև բժշկական թիմին, որոնք թույլ տվեցին հավատալ հրաշքներին», գրել է նա:

Gev Derdzyan-ի լուսանկարը:

Gev Derdzyan-ի լուսանկարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին