Կարևոր իրադարձություններ

Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի հարևանությամբ բարեկարգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մարդկային ոսկորներ և գանգեր. shamshyan.com

04 Նոյեմբեր, 2019 14:57
Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի հարևանությամբ բարեկարգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մարդկային ոսկորներ և գանգեր. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատակիցները հողաշերտի տակ հայտնաբերել են մարդկային ոսկորներ, գանգեր:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կատարվածի մասին հիվանդանոցի ադմինիստրացիան տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից պետք է ժամանեն ոստիկանության ծառայողները:

Հիվանդանոցի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիի առջև խոսել, ասում էին, որ այս հատվածը սովետական տարիներին եղել է գերեզմաններ և, հավանաբար, դրա արդյունքում է հայտնաբերվել այդ ամենը:

Հիվանդանոցի անձնակազմը նշված հատվածում կապիտալ փոխում է նաև էլեկտրասնուցման եռաֆազ մալուխները, քանի որ սովետական տարիներին եղած մալուխները կարելի է համարել «դարն ապրած»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին