Կարևոր իրադարձություններ

Ես չեմ ուզում հավատալ դրան. Դավիթ Տոնոյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

04 Նոյեմբեր, 2019 14:20
Ես չեմ ուզում հավատալ դրան. Դավիթ Տոնոյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

 

Քանի որ նախաքննություն է իրականացվում, ես իրավունք չունեմ որեւէ էմոցիոնալ կամ իմ անձնական կարծիքը հայտնել որպես պաշտոնյա, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի շրջանակներում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ներգրավվածությանը որպես մեղադրյալ:

«Երբ պաշտոնյա չլինեմ՝ կհայտնեմ»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ է կարծում, Սեյրան Օհանյանը կարո՞ղ էր այնպիսի բան անել, որը չէր բխի պետության շահերից, Դավիթ Տոնոյանն ասաց․ «Ես չեմ ուզում հավատալ դրան»։

 

Լրահոս

Դիտել ավելին