Կարևոր իրադարձություններ

Ասֆալտապատվում է Նորաշեն-Դվին 2.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

04 Նոյեմբեր, 2019 13:51
Ասֆալտապատվում է Նորաշեն-Դվին 2.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնվում է Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 2.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։

Արդեն մեկնարկել և այս պահին ընթացքի մեջ են նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները:

Ավելի վաղ կապալառու կազմակերպության կողմից իրականացվել են խողովակների տեղադրման‚ հենապատերի կառուցման‚ կամրջի անցման վերանորոգման‚ պաշտպանիչ շերտի ամրանավորված բետոնի կառուցման աշխատանքներ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին