Կարևոր իրադարձություններ

Հայաստանը Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին. Պաշտպանության նախարար

04 Նոյեմբեր, 2019 12:47
Հայաստանը Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին. Պաշտպանության նախարար

Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը համալրվում են նոր և արդիական զինատեսակներով:

«Այսօր ՀՀ Զինված ուժերը մեծամասամբ նոր արդիականացված զինատեսակներ են ձեռք բերում: 2019-ին, ինչպես նաև 2020-ին և՛ պայմանագրային, և՛ վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն նոր և արդիական կարողություններ տարբեր երկրներից: Մտքում 4 երկիր պահեք», - ասաց նախարարը:

Տոնոյանը նաև նշեց, որ արդիականցվում է 102-րդ ռազմաբազան, ինչպես սպառազինության, այնպես էլ նյութատեխնիական ապահոման տեսանկյունից:

«Հողատարածքի և զինծառայողների թվի ավելացում չի սպասվում», - ասաց նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին