Կարևոր իրադարձություններ

Զորամասը լքած զինծառայողին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

04 Նոյեմբեր, 2019 12:10
Զորամասը լքած զինծառայողին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Մի քանի օր առաջ զորամասն ինքնակամ լքած Վանաձոր քաղաքի բնակիչ, պարտադիր ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը):

Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա նշեց, որ զինծառայողը հանձնվել է հրամանատարության հսկողությանը:

Հիշեցնենք, որ Էրիկ Գ.-ն զորամասը լքել էր մոտ 10 օր. նա հայտնաբերվել էր ընկերոջ տանը: Ըստ նրա փաստաբանի՝ զինծառայողը գումարային խնդիրներ է ունեցել զորամասում:

 

Լրահոս

Դիտել ավելին