Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործը դատարանում է. «ՀԺ»

04 Նոյեմբեր, 2019 11:36
Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործը դատարանում է. «ՀԺ»

Առողջապահության նախկին փոխնախարար, կաշառք ստանալու համար մեղադրվող Արսեն Դավթյանի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է: Դատական տեղեկատվական համակարգից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ գործը դատարան է մուտք եղել նոյեմբերի 1-ին եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Գործով դատական նիստ դեռեւս նշանակված չէ:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
 

Լրահոս

Դիտել ավելին