Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնում է Շվեդիա

04 Նոյեմբեր, 2019 10:19
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնում է Շվեդիա

Նոյեմբերի 4-6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը եւ դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։

ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» եւ «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին:

Այցի շրջանակներում ԱԳ նախարարը մասնակցելու է նաեւ մի շարք այլ միջոցառումների եւ  հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին