Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

Արմեն Մելիքյանը՝ ոսկե մեդալակիր․ Մ-23 ԱԱ

03 Նոյեմբեր, 2019 23:27
Արմեն Մելիքյանը՝ ոսկե մեդալակիր․ Մ-23 ԱԱ

Արմեն Մելիքյանը (60 կգ) ոսկե մեդալակիր դարձավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը։

Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 11:7 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին:

Արմեն Մելիքյանը պայքարը սկսել էր նոյեմբերի 2-ին և եզրափակչի ճանապարհին հաղթել էր բուլղարացի Մարտին Վելևին (8։0), իրանցի Մեհդի Մոհսենին (4։0) ու հունգարացի Կրիստիան Կեչսկեմետիին (5։0):

Արման Վարդումյանը (82 կգ) նոյեմբերի 3-ին միակ սփոփիչ գոտեմարտում 10։6 հաշվով հաղթեց Թուրքմենստանի ներկայացուցիչ Տոյլի Օրազովին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում ժամանակից շուտ պարտվեց ղազախ Եվգենի Պոլիվադովին՝ 7:16:

Հայաստանի թիմը Մ-23 ԱԱ-ում ելույթն ավարտեց 1 ոսկե և մեկ բրոնզե մեդալով: Նոյեմբերի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմում Բուդապեշտում հանդես եկան նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) և Ալբերտ Եղիկյանը (87 կգ), որոնք մեդալ չնվաճեցին: Նորայր Հախոյանը պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԱԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով և ելույթն ավարտել էր առանց մեդալի:
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին