Կարևոր իրադարձություններ

Սարիգյուղ գյուղում հայտնաբերված արկի պայթուցիչը տեղում վնասազերծվել է

03 Նոյեմբեր, 2019 22:06
Սարիգյուղ գյուղում հայտնաբերված արկի պայթուցիչը տեղում վնասազերծվել է

Նոյեմբերի 3-ին, ժամը 13:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում հողային աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերվել է արկ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վախթանգ Ա.-ին պատկանող հողատարածքում հայտնաբերվել է չպայթած 100 մմ տրամաչափի հրանոթի արկի պայթուցիչ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Ժամը 17:44-ին ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սակրավորների կողմից պայթուցիչը տեղում վնասազերծվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին