Կարևոր իրադարձություններ

Հայ մարզիկը հաղթել է Նյու Յորքում անցկացված խառը մարտարվեստների առաջնությունում՝ բեմ դուրս գալով «Արցախ»-ի հնչյունների ներքո (տեսանյութ)

03 Նոյեմբեր, 2019 21:34
Հայ մարզիկը հաղթել է Նյու Յորքում անցկացված խառը մարտարվեստների առաջնությունում՝ բեմ դուրս գալով «Արցախ»-ի հնչյունների ներքո (տեսանյութ)

Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր գարդեն» մարզահամալիրում նախօրեին կայացել է UFC 244 խառը մարտարվեստների 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես նշում է Rusarminfo-ն, մրցաշարի հիմնական մրցումներին նախորդող նախնական մարտերում ամերիկահայ մարտիկ  Էդմեն Շահբազյանն իր երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել UFC-ում՝ նոկաուտի ենթարկելով Բրեդ Տավարեսին:

Մարտի ռինգ հայ մարզիկը դուրս է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո՝ ձեռքում պահելով Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները:

«Մենք դա արեցինք, 11:0: Շենքում զարմանալի էներգիա կար: Շնորահակալություն բոլորին սիրո և աջակցության համար: Սիրում եմ այն, ինչ անում եմ»,- Instagram-ի իր էջում գրել է Շահբազյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին