Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են BMW X5-ը և Honda Fit-ը, վերջինս էլ բախվել է կայանված Porsche Cayenne-ին. վիրավորներից մեկը երեխա է. Shamshyan.com

03 Նոյեմբեր, 2019 20:14
Երևանում բախվել են BMW X5-ը և Honda Fit-ը, վերջինս էլ բախվել է կայանված Porsche Cayenne-ին. վիրավորներից մեկը երեխա է. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայում բախվել են BMW X5 մակնիշի 19 QG 909 համարանիշի և Honda Fit մակնիշի 35 TA 286 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ հարվածի հետևանքով Honda-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Porsche Cayenne մակնիշի 35 GN 467 համարանիշի ավտոմեքենային:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին