Կարևոր իրադարձություններ

Երևանի կենդանաբանական այգու տարածքում այս գիշեր թմրեցման սարքի միջոցով բռնվել է ևս երկու թափառող կենդանի

03 Նոյեմբեր, 2019 18:04
Երևանի կենդանաբանական այգու տարածքում այս գիշեր թմրեցման սարքի միջոցով բռնվել է ևս երկու թափառող կենդանի

Երևանի կենդանաբանական այգու տարածքում այս գիշեր իրականացված աշխատանքների արդյունքում հեռահար թմրեցման սարքի միջոցով թմրեցվել և բռնվել է ևս երկու թափառող կենդանի։ Կենդանիներից մեկը եղել է ստերջացված՝ ականջին դեղին տարբերանշանով։ Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից:

«Հարգելի՛ հայրենակիցներ, Երևանի կենդանաբանական այգին չի՛ կարող և չի՛ պնդում, թե հայտնաբերված թափառող կենդանիներն են վնասել Այգու բնակիչ կենգուրուներին և մուֆլոններին, դա ցույց կտան հետագա ուսումնասիրությունները և հետազոտությունները, որոնք իրականացվելու են այլ՝ պատկան մարմինների կողմից։

Հայտնաբերված թափառող կենդանիները ոչ մի պարագայում չեն վնասվել իրականացված գործողությունների ընթացքում, խնամքով և հոգատարությամբ փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ։ Խնդրում ենք չառաջացնել ավելորդ լարվածություն, քանի որ Երևանի կենդանաբանական այգու համար կարևոր է յուրաքանչյուր կենդանու բարեկեցությունը։ Գիշերային ուժեղացված ծառայությունը կշարունակվի մինչև խնդրին գտնվի և տրվի համակարգային լուծում»,- գրված է հայտարարությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին