Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. բախվել են Opel-ն ու Нива-ն. ըստ վարկածի՝ վարորդը հանկարծամահ է եղել

03 Նոյեմբեր, 2019 16:46
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. բախվել են Opel-ն ու Нива-ն. ըստ վարկածի՝ վարորդը հանկարծամահ է եղել

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 ON 316 համարանիշի և «ВАЗ 2121» մակնիշի 17 ՍԼ 465 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, բախման հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի մահացած վարորդի և «ВАЗ 2121»-ի վարորդի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ վարորդի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին