Կարևոր իրադարձություններ

Առատ անձրևները հեղեղել են Վրաստանի սևծովյա շրջանները

03 Նոյեմբեր, 2019 12:54
Առատ անձրևները հեղեղել են Վրաստանի սևծովյա շրջանները

Աջարիայում արդեն 3 օր է՝ անձրև է տեղում։ Տեղումները մասնավորապես խնդիրներ են առաջացրել Բաթումում, որի կենտրոնական մասում մի քանի փողոցներ են ջրածածկ եղել։

Հեղեղաջրերը լցվել են տների առաջին հարկեր՝ վնասելով տեխնիկան ու կահույքը։ Բնակիչները հայտնում են, որ հեղեղումների պատճառն անսարք կոյուղատարներն են ու դրենաժային համակարգերը։ Բարդ իրավիճակ է ստեղծվել նաև հարևան Քոբուլեթում։

Աջարիայի ափամերձ գոտում արտակարգ դրություն է սահմանվել։ Նշվում է, որ լեռնային շրջաններում ուժեղ մառախուղի ու ձյան պատճառով մի քանի լեռնանցք փակ է։

 

Լրահոս

Դիտել ավելին