Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Հրշեջները մարել են Իսակովի պողոտայում բռնկված ավտոմեքենայի հրդեհը

03 Նոյեմբեր, 2019 12:12
Հրշեջները մարել են Իսակովի պողոտայում բռնկված ավտոմեքենայի հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 3-ին, ժամը 07:08-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, այրվում է «Lada Granta» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Վահան Գ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:25-ին, մարվել՝ 07:39-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին