Կարևոր իրադարձություններ

Երևանի Քանաքեռցու փողոցում տեղի ունեցած վթարից մեկ մարդ է տուժել

03 Նոյեմբեր, 2019 10:35
Երևանի Քանաքեռցու փողոցում տեղի ունեցած վթարից մեկ մարդ է տուժել

Նոյեմբերի 2-ին, ժամը 22:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Քանաքեռցու փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata»  (վարորդ` Արեգ Ա., ծնված 1978 թ.), «Opel Astra G» (վարորդ՝ Հայկ Ա., ծնված 1981 թ.) և «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Աշոտ Մ., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Աշոտ Մ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին