Կարևոր իրադարձություններ

Աֆղանստանում 8 երեխա է զոհվել դպրոցի մոտակայքում ռումբի պայթյունից

02 Նոյեմբեր, 2019 23:03
Աֆղանստանում 8 երեխա է զոհվել դպրոցի մոտակայքում ռումբի պայթյունից

Աֆղանստանի իշխանությունները հայտնել են, որ Թահար գավառում դպրոցի մոտակայքում ճանապարհին տեղի ունեցած հարձակման հետեւանքով 8 երեխա է զոհվել, հաղորդում է Associated Press-ը:

Ոստիկանության հաղորդմամբ՝ հարձակման հետեւանքով զոհվել են 10-15 տարեկան երեխաներ:
Ամենայն հավանականությամբ, հանցագործների թիրախում են եղել Աֆղանստանի անվտանգության ուժերը, որոնք հաճախ են օգտվել այդ ճանապարհից:
Դեռեւս ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Ոստիկանությունը տեղի ունեցածի համար մեղադրում է «Թալիբան» իսլամիստական շարժմանը:
 

Լրահոս

Դիտել ավելին