Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը կմեկնի Շանհայ, այնտեղից՝ Պեկին

02 Նոյեմբեր, 2019 20:58
Տիգրան Ավինյանը կմեկնի Շանհայ, այնտեղից՝ Պեկին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Չինաստան: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 3-5-ը Շանհայում մասնակցելու է Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին, իսկ նոյեմբերի 5-7-ը՝ Պեկինում հանդիպելու է գործարար համայնքի հետ: Պատվիրակության կազմում են նաև ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը:


 

Լրահոս

Դիտել ավելին