Կարևոր իրադարձություններ

Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի ունեցած ՃՏՊ-ից երեք տուժած կա

02 Նոյեմբեր, 2019 19:30
Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի ունեցած ՃՏՊ-ից երեք տուժած կա

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:07-ին, «911» ծառայություն  տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել  են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Կարեն Հ.) և «Mercedes-Benz E» (վարորդ՝ Մաթևոս Ե. ) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորին՝ Արևահատ Հ.-ին, տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


 

Լրահոս

Դիտել ավելին