Կարևոր իրադարձություններ

«Պառլամենտարիզմի դպրոց» պայմանական անվամբ քաղաքական դպրոց հիմնելու առաջարկով Արման Բաբաջանյանը դիմել է ԱԺ նախագահին

02 Նոյեմբեր, 2019 18:19
«Պառլամենտարիզմի դպրոց» պայմանական անվամբ քաղաքական դպրոց հիմնելու առաջարկով Արման Բաբաջանյանը դիմել է ԱԺ նախագահին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խորհրդարանին առընթեր «Պառլամենտարիզմի դպրոց» պայմանական անվանմամբ քաղաքական դասընթացների դպրոց հիմնելու առաջարկով։

Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջի գրառման մեջ նշել է, որ դպրոցում ուսանելու հնարավորություն կունենան խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչները, ինչպես նաեւ որեւէ կուսակցության չանդամակցող, սակայն քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդները:

 

Լրահոս

Դիտել ավելին