Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ

02 Նոյեմբեր, 2019 17:45
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ

«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր մասին հրապարակված հերթական լուրին:

Նա պարզաբանեց՝ ինչո՞ւ է ԱՄՆ մեկնել չարտերային չվերթով:
 
«Ես պետք է մասնակցեի Անկախության պետական տոնակատարություններին, «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, անպայման պետք է մեկնեի Լոս Անջելես, Սան Խոսե, Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու, անպայման պետք է հասցնեի հետ գալ՝ Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցին:

Ինչքան էլ մենք քրքրեցինք, պրպտեցինք, ոչ մի այլ տարբերակ չկար, որ այդ բոլոր միջոցառումները, որ դեռ անցյալ տարվանից պլանավորված էին, պայմանավորվածությունները ձեռք բերված էին, ոչ մի տարբերակ չկար, որ այլ չվերթներով մեկնելու ու վերադառնալու պարագայում հասցնեի գալ և մասնակցել այդ միջոցառումներին:

Կոռուպցիոներները նորից նոր փողեր թող հանեն՝ բամբասանքներ հորինելու համար, մենք չենք թողնելու, որ դա արդյունավետ լինի»,- ասաց նա:
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին