Կարևոր իրադարձություններ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին խաղում հաղթեց, բայց մեդալներ չնվաճեց. Շախմատի թիմային ԵԱ

02 Նոյեմբեր, 2019 17:44
Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին խաղում հաղթեց, բայց մեդալներ չնվաճեց. Շախմատի թիմային ԵԱ

Բաթումում՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Հունաստանի ընտրանուն, բայց դուրս մնաց մեդալների համար պայքարից:

Բանն այն է, որ մինչ վերջին տուրը 1-3 տեղերը զբաղեցնող բոլոր հավաքականները ևս հաղթեցին: Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը, երկրորդը ուկրաինացիներն են, երրորդը՝ անգլիացիները:

Հայաստանի ընտրանին 13 միավորով գրավեց 4-րդ տեղը: Վերջին տուրում մեր հավաքականի կազմում հաղթանակներ տարան Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղացին:

 

Լրահոս

Դիտել ավելին