Կարևոր իրադարձություններ

Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ադրբեջանի ընտրանուն և դուրս մնաց մեդալների համար պայքարից. Շախմատի թիմային ԵԱ

02 Նոյեմբեր, 2019 17:42
Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ադրբեջանի ընտրանուն և դուրս մնաց մեդալների համար պայքարից. Շախմատի թիմային ԵԱ

Բաթումում՝  շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում, Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ադրբեջանի ընտրանուն և դուրս մնաց մեդալների համար պայքարից:

Մեր հավաքականի կազմում պարտություն կրեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը պարտիաները ավարտեցին ոչ-ոքի:

Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճեր բրոնզե մեդալներ, սակայն դրանք բաժին հասան ադրբեջանուհիներին: Իսկ առաջնության հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը, երկրորդը՝ Վրաստանի առաջին թիմն է:

Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

 

Լրահոս

Դիտել ավելին