Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Մեծ Բրիտանիայում բեռնատարում հայտնաբերված 39 զոհերը վիետնամցիներ են

02 Նոյեմբեր, 2019 14:44
Մեծ Բրիտանիայում բեռնատարում հայտնաբերված 39 զոհերը վիետնամցիներ են

Բոլոր մահացած միգրանտները, որոնց մարմինները հայտնաբերվել են հոկտեմբերի վերջին Էսսեքս կոմսությունում, Վիետնամի քաղաքացիներ են եղել: Այս մասին հայտնում է Xinhua-ն ՝ տեղական ոստիկանությանը հղումով:

«Մենք համոզվեցինք, որ բոլոր զոհերը Վիետնամի քաղաքացիներ են եղել: Ոստիկանությունը կապի մեջ է վիետնամական կառավարության հետ: Մենք նաև կապ ենք հաստատել բրիտանական և վիետնամական որոշ ընտանիքների հետ և կարծում ենք, որ գտել ենք զոհերի մի մասի հարազատներին»,- ասել է բրիտանացի ոստիկան Թիմ Սմիթը, որը պատասխանատու է մահացածների ինքնությունը պարզելու համար:

Ոստիկաններն ասել են նաև, որ շարունակում են աշխատել և մինչ օրս չեն կարողացել տեղեկություններ հավաքել զոհերի ինքնության մասին: Ոստիկանությունը կոչ է անում այն ​​մարդկանց, ովքեր ունեն տեղեկություններ, օգնություն ցուցաբերել զոհերի նույնականացման գործում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին