Կարևոր իրադարձություններ

Արմավիրում ավելի քան 82 հզր տ խաղող է մթերվել

02 Նոյեմբեր, 2019 13:19
Արմավիրում ավելի քան 82 հզր տ խաղող է մթերվել

Արմավիրի մարզում ավելի քան 82 հազար 352 տոննա խաղող է մթերվել, դա նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 30 հազար տոննայով: Այդ մասին պաշտոնավարման մեկ տարվան նվիրված ասուլիսում հայտարարել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Խաղողի 1 կգ նախորդ տարի մթերվել է 140, իսկ 2019-ին` 150 դրամով: Ծիրանն էլ արտահանվել է 350-400 դրամով, նախորդ տարվա 250-ի փոխարեն: Ծիրանը 2000, իսկ կեռասը 500 տոննայով ավելի է արտահանվել 2018-ի համեմատությամբ:

2018-ի համեմատությամբ 2019-ին Արմավիրի մարզում կրկնապատկվել են հակակարկտային ցանցապատ տարածքները, ջերմոցները և ջերմատները, կաթիլային ոռոգվող հողատարածքները և սառնարանային տնտեսությունները:

Ներկայացված տվյալների համաձայն, 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսության մեջ փաստացի օգտագործված հողատարածությունները կազմել են 41644 հա, որը 223 հա-ով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը, հայտնում է մարզպետարանի կայքը:

Մարզում 2019-ին պտուղ-բանջարեղենի արտադրությունը կգերազանցի նախորդ տարիների ցուցանիշը: Դեռևս հստակ է միայն խաղողի մթերման ծավալը:

 

Լրահոս

Դիտել ավելին