Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

Պայթյուն ռուսական տանկերի վրա․ կան զոհեր

02 Նոյեմբեր, 2019 12:39
Պայթյուն ռուսական տանկերի վրա․ կան զոհեր

Ռուսաստանյան ընկերություններից մեկին պատկանող տանկերի վրա պայթյուն է որոտացել, երեք նավաստի մահացել է։

Պայթյունը որոտացել է, երբ ռուսական տանկերը, որի անվանումն է ««Ամերիկա» ծովածոց», գտնվել է ծովում։ Նավի վրա եղել է 9-հոգանոց անձնակազմ, որից երեքը մահացել են։ Տանկերը նավարկում էր Ռուսաստանի հեռավոր արևելքում՝ Վլադիվոստոկ քաղաքի մոտ գտնվող Նախոդկա բնակավայրի ափերի մոտ։

Ռուսական աղբյուրները շտապել են վստահեցնել՝ նավթի արտահոսք տեղի չի ունեցել, հրդեհ չկա, պայթել է գազային խառնուրդ, նավը նավթով լիցքավորված չի եղել, նավի խորտակման վտանգ էլ չկա, սակայն դրա խարսխային համակարգը չի աշխատում։ Ափից քարշակ նավեր են ուղարկել՝ տանկերը նավահանգիստ հասցնելու համար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին