Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում ԱԳՆ են կանչել ԱՄՆ դեսպանին

02 Նոյեմբեր, 2019 10:56
Ադրբեջանում ԱԳՆ են կանչել ԱՄՆ դեսպանին

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ԱՄՆ բոլոր հնարավոր պաշտոնյաներին բողոքներ ներկայացնել՝ կապված Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի` ԱՄՆ այցի հետ: Այս անգամ էլ Բաքվի իշխանություններն ԱԳՆ են կանչել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգին։

Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը, հիշեցնենք, ԱՄՆ այցի ընթացքում ներկա է եղել նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ Մայիլյանն այնտեղ մասնակցել է նաև Արցախին նվիրված միջոցառումների։

Այս ամենը Ադրբեջանի իշխանությունների սրտով չէ. նրանք արդեն մի քանի ուղղություններով բողոքներ են արտահայտել ԱՄՆ իշխանություններին։

 

Լրահոս

Դիտել ավելին