Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ 29-ամյա որդու մեքենայի ուղղությամբ. Shamshyan.com

02 Նոյեմբեր, 2019 10:44
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ 29-ամյա որդու մեքենայի ուղղությամբ. Shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Փայլակ Հայրապետյանի կողմից վարվող Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցների հետևանքով վնասվել է վարորդի կողմի դուռը, ապակին և հայելին: Փ. Հայրապետյանը չի տուժել: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34 104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Փ. Հայրապետյանը ԽՍՀՄ տարիներից հայտնի Երևանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռն է ևԵրևանում հայտնի «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Հովիկ Հայրապետյանի որդին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին