Կարևոր իրադարձություններ

Փոխպատվաստումների վիրահատությունների ժամանակ պետք է ձգտել հնարավոր սխալները նվազագույնի հասցնել. Արա Բաբլոյան

01 Նոյեմբեր, 2019 20:58
Փոխպատվաստումների վիրահատությունների ժամանակ պետք է ձգտել հնարավոր սխալները նվազագույնի հասցնել. Արա Բաբլոյան

 Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե մեռած դոնորներից օրգանների փոխպատվաստման ժամանակ վարակների փոխանցման հնարավոր ռիսկեր կարող են լինել, ասաց, որ երբեք չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում ։

«Եթե մարդիկ ինչ-որ բան անում են, ինչ-որ փուլում նրանք կարող են սխալվել։ Բայց սխալները պետք է քննարկել, վերլուծել, որպեսզի հնարավոր լինի բացառել կամ նվազեցնել դրանց կրկնվելու ռիսկը հետագայում: Իհարկե, փոխպատվաստումների վիրահատությունների ժամանակ պետք է ձգտել հնարավոր սխալները նվազագույնի հասցնել»,- ասաց բժիշկ Բաբլոյանը։

Բաբլոյանը հիշեցնում է, որ կարևոր է  մեռած դոնորներից օրգանների փոխպատվաստման ծրագրի ներդրումը քանի որ  այսօր քիչ չեն մարդիկ, ովքեր երազում են այն օրվա մասին, երբ իրենց ծնողներին կամ երեխաներին կկարողանան փոխպատվաստել նրանց անհրաժեշտ օրգանները՝ դրանով իսկ փրկելով նրանց կյանքը։

Բաբլոյանը նաև անդրադարձավ մանկահասակ աղջկա ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքին՝ վերջինս ասաց, որ այդ գործով քննություն է ընթանում, որը կպարզի, թե ինչպես է տեղի ունեցել վարակումը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին